«Ո՞վ է մեզ վախեցնում, մի խումբ գողեր և ավազակապետեր»,- այսօր Բերդ քաղաքի հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյաննն այսօր ավելի հարուստ է, քան մեր ամբողջ հանրապետությունը: Դուք գիտե՞ք դա: Սերժ Սարգսյանը ավելի հարուստ է, քան մեր հանրապետությունը: Դուք գիտե՞ք : Դրա մասին գրել են Մոսկվայի թերթերը: Եւ նրանք պատասխան չեն տվել, Մոսկվայի թերթերին դատի չեն տվել: Հայաստանում, երբ որ նրանց մասին մի լրագրող մի բան է գրում, դատի են տալիս։ Թե տղա եք, գնացե՛ք Մոսկվային էլ դատի տվեք.այդ է Ձեր տղամարդկությունը», - հայտարարեց Առաջին նախագահը։

