Գյումրու կենտրոնում ՀՅԴ տեղադրած կարմիր վրանը հանվել է ոստիկանների հրահանգով։ Այս մասին հայտնում է «Գալա» հեռուստաընկերությունը։
Մի քանի օր է՝ ՀՅԴ- ականները վրան էին տեղադրել թատրոնի դիմաց` հորդորելով քաղաքացիներին տեր կանգնել իրենց ձայներին, չծախել ու զերծ մնալ ընտրակաշառքներից: «Քվեն ուժ է», կամ «Մի՛ թողեք, որ գողանան ձեր ձայները»,- գրված էր վրանի վրա։

