ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը Սիրիայի իրավիճակը «անթույլատրելի և անընդունելի» է գնահատել։
Ինդոնեզիա կատարած այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ միավորվել և լծվել սիրիական հակամարտությունը լուծելու խնդրին,- տեղեկացնում է Franse Press գործակալությունը։
«Սիրիայի իրավիճակը աշխարհի հանրությանը հուզող լրջագույն խնդիրներից մեկն է դարձել։ Մենք չենք կարող կորցնել և ոչ մի րոպե։ Կորցրած ամեն րոպեն, ամեն ժամը նշանակում են նոր մահեր», ասել է Պան ԳԻ Մունը։
Նա նշել է, որ Միջազգային հանրությունը պետք է միավորվի. «Խոսքը գնում է բարոյական և քաղաքական պատասխանատվության մասին»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը։
Այսօր՝ մարտի 20-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է վերանայեն Սիրիայի մասին բանաձևը, որում ընդգրկված են Դամասկոսին պատժելու լրացուցիչ քայլերի մասին առաջարկներ։
Franse Press-ի տվյալներով, բանաձևում պահանջ է առաջադրված սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը՝ անհապաղ ի կատար ածել ՄԱԿ-ի դեսպան Քոֆի Անանի առաջարկած նախագիծը, որով նա կողմերին սիրիական իրավիճակի վերահսկման մեխանիզմներ է առաջարկել։

