«ԲՀԿ-ականներին առաջարկում են հրաժարական տալ»

14:12 | Մարտ 20, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանը, անդրադառնալով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է արդյոք ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմեն, ասել է.

« Մեծ հաշվով կոալիցիաների ձեւավորումը բացասական երեւույթ չէ, բայց մինչ այդ քաղաքական և էթիկակական տեսակետից անհրաժեշտություն կա տրամաբանական ավարտին հասցնել գործող կոալիցիան: Այսօր մենք չենք կարող հաշվի չնստել այն ճնշումների հետ, որոնք վերջին ամիսներին իշխանությունները ոստիկանական, իրավապահ և պետական ապարատի միջոցով իրականացրեցին Գ. Ծառուկյանի գլխավորած կուսակցության դեմ»:

«Աշխատանքից ազատման սպառնալիքով հազարավոր ԲՀԿ-ականների «առաջարկում» են դուրս գալ կուսակցությունից: Հարցրեք ԲՀԿ ակտիվին, թե վերջին մեկ տարում ինչ պայմաններում և ինչ ճնշումների տակ են աշխատել. Նրանք մանրամասն կպատմեն: Սա ոչ միայն կոալիցիոն, այլ նաեւ գործընկերային հարաբերությունների ոգուց չէր բխում: Մեծ հաշվով, ԲՀԿ-ի համագումարը վերջին մեկ տարվա ճնշումների պատասխանն էր»,- ասել է նա:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100