Գիդո Վեսթերվելեն Երեւանում է

08:27 | Մարտ 16, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 14-16-ը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասի երկրներ: Այսօր նա Երեւանում է եւ հանդիպելու է նաեւ հայ լրագրողներին:
Ի դեպ,Գիդո Վեսթերվելեն Արմենպրեսի հետ զրույցում անդրադարձել է, թե որքանով է հավանական Գերմանիայի կողմից ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունումը , ինչպես Ֆրանսիայում և Թուրքիայի` Գերմանիայի օրինակին հետևելը` պատմական իրողությունը ճանաչելու առումով:

"Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ ֆրանսիական դատարանների կայացրած վճիռները կամ ֆրանսիական օրենսդրական որոշումները: Ինձ հետաքրքրում է հայ-թուրքական հաշտեցումը: Ես հույս ունեմ հետագա կառուցողական երկխոսության: Պատմության քննությունը, որը պետք է հանգեցնի տևական հաշտեցման, պետք է առաջին հերթին բխի ներսից և տեղի ունենա խնդրո կողմերի միջև, անգամ եթե դա ցավոտ լինի կամ ժամանակ պահանջի",-ասել է նա;

 

Share |
Արխիվ
Rambler's Top100