«Համերաշխությունը» կսատարի ԲՀԿ-ին

13:47 | Փետրվար 25, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստեր դահլիճում մեկնարկել է «Համերաշխություն» կուսակցության չորրորդ համագումարը։

«Ա1+»-ի լրագրողը Համագումարից հաղորդում է, որ կուսակցությունը պատրաստվում է հայտարարություն տարածել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին։

«Ներդնելով մեր ողջ ջաքն ու եռանդը, գաղափարական ու մարդկային ռեսուրսը, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում որակյալ մեծամասնություն ձեւավորելու ակնկալիքով»,- ասվում է կուսակցության հայտարարության նախնական տեքստում:

«Ա1+»-ի լրագրողը հաղորդում է նաեւ, որ համագումարի պատվիրակների շարքում շատ են ԲՀԿ կրծքանշաններով անձինք։ Համագումարին մասնակցում են ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ-ական այլ գործիչներ։

«Կոչ ենք անում մեր կուսակից-ընկերներին, համակիրներին առաջիկա ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հյաստան» կուսակցության օգտին, քանի որ ընտրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մենք ապահովում ենք կայուն Հայաստանի եւ անվտանգ Արցախի գոյությունը, նպաստում ենք բարեկեցիկ երկրի կառուցմանը»,- գրված է կուսակցության հայտարարության նախնական տեքստում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100