Նախօրեին Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները հանարավորություն են ստացել մտնել Խոմս և դուրս բերել 27 մարդու, որոնց անհապաղ բժկական օգնություն էր անհրաժեշտ եղել։
Այս պահին տեղեկություն չկա այն մասին, թե էվակուացված մարդկանց մեջ օտարերկրյա լրագրողները կան՞, թե ոչ,- տեղեկացնում է BBC-ն։
Տեղեկացնենք, որ Թունիսում երեկ ավարտվել է «Սիրիայի բարեկամների» միջազգային համաժողովը, որտեղ 60 երկրների մասնակիցները ելքեր են առաջարկել Սիրիան ճգնաժամից հանելու և երկրում չդադարող արյունահեղությունը կանգնեցնելու համար։
«Բարեկամները» ժողովի արդյունքում Սիրիայի լեգիտիմ իշխանություն են ճանաչել Սիրիայի Ազգային խորհրդին, որին Սիրիայի ընդդիմադիր բոլոր ուժերը աներկբա վստահում են,- տեղեկացնում է «Agence France-Presse»-ը։
«Սիրիայի բարեկամները» հռչակագիր են ընդունել, որով կոչ են արել Բաշար Ասադի կառավարությանը, անհապաղ դադարեցնել հակամարտությունը, որպեսզի հնարավորություն ընձեռվի հումանիտար կազմակերպություններին օգնություն ցույց տալ ակամա պատերազմի մեջ ներքաշված քաղաքների խաղաղ բնակչությանը։
Հակառակ դեպքում «բարեկամները» սպառնում են լրացուցիչ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառել ռեժիմի հանդեպ։
Խոսքը ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների ճանապարհորդություններն արգելելու, ինչպես նաև արևմտյան և ԱՄՆ բանկերում նրանց բանկային հաշիվները սառեցնլու մասին է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը չեն մասնակցել «Սիրիայի բարեկամների» ժողովին։
«Սիրիայի բարեկամները» կոչ են արել Ասադին դադարեցնել հանցագուրծությունը սեփական ժողովրդի նկատմամբ և անհապաղ հրաժարական տալ։
Հիլարի Քլինթոնն իր ելույթում ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար-Ալ Ասադը և նրա զորքը իրենց գործողություններով երկիրը հասցրել են «հումանիտար աղետի»։

