Այսօր Կորեայի դեմոկրատական հանրապետությունը սպառնացել է «սուրբ պատերազմ» սկսել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի դեմ։
Այս սպառնալիքը ԿԴՀ-ն hնչեցրել է ի պատասխան վերոնշյալ երկրների Դեղին ծովի սահմանային վիճելի ջրերում համատեղ զորավարժություններ անցկացնելու որոշման,- տեղեկացնում է «Agence France-Presse»-ը։
ԿԴՀ-ի զինուժի պետական հանձնաժողովը իր հայտարարության մեջ ընդգծել է, որ այդ զորավարժություններն իրենք ընկալում են որպես իրենց երկրին սպառնացող «պատերազմի լուռ հայտարարություն» և «անպատկառ ռազմական հիստերիա»։
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների առաջին փուլը սկսվել է փետրվարի 20-ին։ Փհենյանն այն ժամանակ հայտարարել էր, որ կոշտ միջոցներ կձեռնարկի, եթե ծովի վիճելի տարածքում թեկուզ մեկ հրթիռ ընկնի։
ԿԴՀ-ի «հակառակորդ» երկրները զորավարժությունների հաջորդ փուլը կսկսեն փետրվարի 27-ին։ Մյուս մանևրը նախատեսվում է մարտին։

