Փոքր պարտքերն են ներել, մեծ գումարները՝ ոչ

15:26 | Փետրվար 23, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչեւ 2008թ. գյուղացիների հողային ու գույքային պարտքերը զրոյականացնելու պատճառը, ըստ ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, գանձման իրավական մեխանիզմների բացակայությունն է: Ի դեպ, պարտքերի առյուծի բաժինը` շուրջ 60-70 տոկոսը, կուտակվել են մինչեւ 2008 թվականը։

«2008, 2009թ, 2010 թվականների համար կաշխատի 2-րդ մեխանիզմը` մուծեցի՞նք մայր գումարը, կազատվենք տույժ ու տուգանքից: 2011-ի վրա այս օրենքն ընդհանարապես չի տարածվում, քանի որ այն արդյունավետ վարչարարության տարի է եւ մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ բոլոր գումարները գանձելու»,- պարզաբանեց Վաչե Տերտերյանը:

Տեղեկացնենք, որ գյուղացու պարտքը ներելու գաղափարը եւ այն օրենսդրական փոփոխությունների միջոցով կյանքի կոչելը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցությանը։ Վաչե Տերտերյանը հերքեց այն լուրերը, որ սա նախընտրական ենթատեքստ ունի:

Մինչեւ օրս հողի ապառքի գումարը կազմել է 16,4 մլրդ դրամ, գումարած՝ 9,8 մլրդ դրամ տույժ եւ տուգանք, իսկ գույքահարկի պարտքը` 11,6 մլրդ, 6 մլրդ էլ՝ տույժ եւ տուգանք։

Տեղեկացնենք, որ Կառավարության սահմանած արտոնությունները չեն տարածվի այն անձանց վրա, որոնց հողի հարկի պարտքը կգերազանցի 2 մլն դրամը իսկ գույքահարկի պարտքը` 1 մլնը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100