Հայրենիքի պաշտպանի օրը կմեծարեն Պուտինին

11:43 | Փետրվար 23, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրը, Մոսկվայում կգրանցվի բազմակուսակցական հանրահավաքների ռեկորդային քանակություն։

Նախատեսված է արտոնված 5 զանգվածային հանրահավաքներ, ավելի քան 200 հազար քաղաքացիների մասնակցությամբ,- տեղեկացնում է «Новости» գործակալությունը։

Զանգվածային միջոցառումներ անցկացնելու հայտ են ներկայացրել ՌԿԿ-ն, ՌԼԴԿ-ն, «Արդարացի Ռուսաստանը»-ը, Պուտինին աջակցող մի խումբ քաղաքացիներ՝ մեր հայրենակից Սերգեյ Կուրղինյանի գլխավորությամբ և մեկ այլ խումբ՝ Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինի ղեկավարությամբ։

BBC-ն կանխատեսում է, որ Պուտինին աջակցող հանրահավաքները ամենամարդաշատն են լինելու։ Կազմակերպիչների հաշվարկներով՝ առնվազը 100 հազար մարդ կմասնակցի այսօր նախատեսված հանրահավաքներին։

Ամենայն հավանականությամբ, օրվա հետոսը՝ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Լուժնիկի»-ում կայանալիք հանրահավաքին։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եդինայա Ռոսիայից» հայտնել են, որ իրենք էլ են մասնակցելու Պուտինին աջակցող հանրահավաքներին։ Կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեյ Վորոբյովը հերքել է այն լուրերը, թե «Եդինայա Ռոսիայան» գաղտնի աշխատանքներ է տանում պուտինյան հանրահավաքի մասնակիցներին ապակողմնորոշելու ուղղությամբ, որպեսզի վերջիններս հիասթափվեն և չմասնակցեն ակցիաներին։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100