Հրազդանի նախադեպը՝ ԱԺ ընտրության նախանշան

16:57 | Փետրվար 23, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ՀԱԿ-ի համար դե յուրե պարտություն էր, իսկ փաստացի` հաղթանակ:

«Չնայած զգալի չափերի հասած ընտրակաշառքին, ձայների տարբերությունն ընդամենը 1500 էր: Հաշվի առնենք, որ ՀԱԿ-ը ամբողջ ուժով չէր իրականացնում ընտրարշավը»,- «Ա1+»-ին ասաց պարոն Բադալյանը:

Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը նշեց. «լինելու է էական տարբերություն՝ ՀՀԿ-ն պայքարելու է նաև ԲՀԿ-ի դեմ: Իսկ դա նշանակում է, որ նրա ձայների մի զգալի մասն անցնելու է ԲՀԿ-ին»:
Այունահանդերձ, ըստ պարոն Բադալյանի՝ Հրազդանի ընտրություններից հետո քաղաքական ուժերը ունեն որոշակի հետևություններ անելու անհրաժեշտություն. «ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է ՀՀԿ-ին հակադրեն իրենց ընտրազանգվածների մոտ պահանջարկ վայելող ընդգծված քաղաքական բովանդակությունը և տեխնոլոգիապես հարստացնեն իրենց ընտրարշավները»:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100