Նախընտրական կրքերը Գյումրիում օրեցօր ավելի են թեժանում: Քաղաքական կուսակցությունները բավականին ակտիվ սկսել են նոր գրասենյակներ բացել քաղաքում եւ բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում:
Վերջին օրերին շատ է խոսվում ԲՀԿ-ի անունից բաժանվող ալեհավաքների մասին. տարբեր թաղամասերում բաժանվում է 100 դոլար արժողությամբ ալեհավաքներ, որի դիմաց տվյալ բնակարանի բնակիչը կամ անդամագրվում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, կամ իր անձնագրի պատճենն է հանձնում ալեհավաք բաժանողներին:
Կուսակցության ներկայացուցիչները չեն հերքում, որ նման ակցիա կա Գյումրիում, միայն թե այն ոչ թե ընտրությունների նախօրեին բաժանվող ընտրակաշառք են համարում այլ՝ բարեգործություն:
ՕԵԿ ներկայացուցիչները եւս քաղաքում եւ գյուղերում բարեգործություն են իրականացնում, միայն թե այն, ըստ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ իրականացվում է ավելի բարձր մակարդակով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Գալա ՀԸ

