Ոստիկանը ցուցմունք է տալիս ՀԱԿ ակտիվիստի գործով

14:12 | Փետրվար 22, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ 7 ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործից անջատված 4-ի գործով այս պահին  դատարանում ցուցմունք է տալիս, ըստ մեղադրանքի` տուժած ոստիկան Հայկ Նաջարյանը։

«Ա1+»-ի լրագրողը դատարանի դահլիճից հաղորդում է, որ նախորդ դատական նիստում Նաջարյանը դատարանին հայտնել էր, որ գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը անցած տարի օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման ժամանակ հայհոյանքներ չի հնչեցրել։

Այսօր վերսկսված դատական նիստում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությամբ հրապարակվել է Նաջարյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանը նրան հայհոյել է՝ սեռական բնույթի։

Ոստիկան Նաջարյանը հակասությունը պատճառաբանել է դեպքի վաղեմությամբ, նշելով, որ չի հիշել իր հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքը եւ միայն նախաքննական իր ցուցմունքում դատախազի կողմից այն ընթերցելուց հետո հիշեl, որ հայհոյել է։

Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանի հարցին՝ ծանոթացե՞լ է արդյոք գործի նյութերին, այդ թվում՝ իր իսկ ցուցմունքներին, ոստիկան Նաջարյանը պատասխանել է, որ նյութերին իրեն ծանոթացրել է դատախազը, բայց իր ցուցմունքին չի ծանոթացրել։

Դատական նիստը շարունակվում է։

Այս պահին Երեւանի Կոնտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տալիս վկա- ոստիկան Արթուր Տեր-Պողոսյանը։

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100