«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Քննարկման ընթացքում ներկայացվել են տեսակետներ առաջիկա ընտրություններում երիտասարդների ներգրավվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ, արծարծվեցին քաղաքական գործընթացներում նրանց դերին ու անելիքներին, լուրջ բարենորոգության հանգեցնող արժեքային համակարգի փոփոխություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները կլինեն շարունակական, ինչը հնարավորություն կտա քաղաքացիական-քաղաքական միահամուռ ուժերով գտնել եւ լուծել ՀՀ-ում օրակարգային դարձած բազմաթիվ խնդիրներ:

