ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառում խորհրդարանական ընտրություններից հետո իր կուսակցության ընդգրկումը հնարավոր կոալիցիայում։ Այսօր նա ասել է ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է ՀՅԴ-ն վերստին հայտնվի կոալիցիայում։
Չբացառելով այդ՝ նա շեշտել է, որ միայն իրական կոալիցիայում եւ հաշվի առնելով նախկին փորձը։
Վահան Հովհաննիսյանը ընդգծում է, եթե կալիցիան ձևական համերաշխության տպավորություն ստեղծելու համար է, այդտեղ անելու առանձնապես բան չկա, պետք է լինի հնարավորություն նաեւ, որ նաեւ քո կարծիքդ հաշվի առնվի։ Անդրադառնալով այն կոլաիցիոն հուշագրին, որի մի մասն էր ՀՅԴ-ն, նա նշեց, որ այնտեղ չէր նշվում՝ ինչպես են վերհսկելու գործադիրին։
Նշենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօրվանից սկսվել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Այն իր աշխատանքը կշարունակի նաեւ փետրվարի 23-ին: Նիստին ներկա են նաեւ ադրբեջանցի պատվիրակներ։
Եվրանեսթի ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս:
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արեւելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:

