Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում երեկ կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Հաղթել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ անդամ Հայկ Քամալյանը, որի մրցակիցներն էին իր կուսակցից Արթուր Վանեսյանը եւ ԲՀԿ-ական Անդրանիկ Վիրաբյանը
Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քվեարկության 1070 մասնակիցներից 109-ը քվեարկել է այլ անձի օգնությամբ: Դա կատարվում էր հետեւյալ կերպ` տարեց մարդիկ մոտենում էին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին եւ հայտնում. «Աչքս չի տեսնում»: Հանձնաժողովի քարտուղարը մատյանում գրանցում էր օգնողի անձնագրի տվյալները եւ տարեց մարդը կողմնակի օգնությամբ քվեարկում էր:
Մանրամասներն այստեղ

