Հասարակությունը Հրազդանի քաղաքապետարանի ընտրություններից միայն ընտրակեղծիքներով հաղթանակի էր սպասում,-համոզված է «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հանրապետական Կարեն Ավագյանն այնքան էլ վստահ չէ, որ Հրազդանում ընտրակեղծիքներ են եղել, ըստ նրա, նույնիսկ ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը վստահ չէ այդ հարցում։
Թող բողոքարկեն,- խորհուրդ է տալիս նա։
«Ի՞նչ բողոքարկեն: Երբ որ տեսնում են մարդկանց հերթով բերում են, ի՞նչ բողոքարկեն»,- հակադարձեց Ստեփան Սաֆարյանը:
Կարեն Ավագյանին տհաճ էին գործընկերոջ հակափաստարկները
Հանրապետական պատգամավորից հետաքրքրվեցինք` Ազգային Ժողովի ընտրություննե՞րն էլ են նույն ոգով անցնելու, ինչ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները։
«Բոլոր գործիքները, նորից եմ ասում, ընտրությունները թափանցիկ արդար մրցակցային կայացած լինելու համար, այսօր ստեղծվել են օրենսդրության դաշտում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» Հրազդանում պաշտպանում էր Սասուն Միքայելյանի թեկնածությունը։
Նախնական տվյալներով՝ հաղթել է ՀՀԿ-ական գործող քաղաքապետը՝ Արամ Դանիելյանը։

