Հանրապետականները գյուղերում հաղթեցին

12:12 | Փետրվար 13, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի 5 համայնքներում երեկ՝ փետրվարի 12-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Դվին համայանքում առաջադրված էին` ՀՀԿ անդամ Արծրուն Աբրահամյանը եւ անկուսակցականնե Համլետ Նազարյանն ու Սեդրակ Մալխասյանը:

Քվեարկությանը մասնակցել է 1707 ընտրող, անվավեր է ճանաչվել 31 քվեաթերթիկ, ՀՀԿ անդամ Արծրուն Աբրահամյանի օգտին գրանցվել է 718 քվե, իսկ Սեդրակ Մալխասյանն ու Համլետ Նազարյանը համապատասխանաբար հավաքել են 615 և 337 ձայն:

Նույն մարզի Մրգավետ համայնքում առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ ներկայացուցիչ Լեվիկ Աբրահամյանն էր, որը ստացել է 1090 քվե: Ընտրությանը մասնակցել է 1808 ընտրող: Անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ:

Շահումյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին անկուսակցականներ Սերժիկ Բաբայանն ու Նվեր Կարապետյանը: Սերժիկ Բաբայանի օգտին քվեարկել է 1431 ընտրող, իսկ Նվեր Կարապետյանի օգտին՝ 320-ը: Ընտրությանը մասնակցել է 1822 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 70-ը:

ՀՀԿ անդամ Գոգոլ Նիկոլյանը, որը միակ առաջադրված թեկնածուն էր Արևշատ համայնքում, հավաքել է 896 ձայն, ընտրությանը մասնակցել է 904 ընտրող: Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ:

Իսկ Ռանչպար համայնքում միակ թեկնածուին՝ ՀՀԿ անդամ Մանուկ Օհանյանին 452 համագյուղացիներից իրենց ապագան վստահել են 429-ը: Անվավեր քվեաթերթիկներիկների թիվը կազմել է 16 հատ:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100