Հանրապետական Կարեն Ավագյանի եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի այսօրվա բանավեճն ընթացավ փոխադարձ «հաճոյախոսություններով»:
«Րաֆֆի Հովհաննիսյանն ստանձնում է քաղաքական ծաղրածուի դերը` բեղեր պահել-չպահել, ծոմ պահել չպահել»,-«Հայելի» ակումբում այսօր ԵԺԿ-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երկու օր առաջ ուղարկված նամակին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
«Ծաղրածուն դուք եք: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը բեղ է պահել, դրանով ոչ մեկին չի վիրավորել, եթե ծոմ է պահել, դրանով ոչ մեկին չի վիրավորել»,-հակադարձեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Պարոն Սաֆարյան, դուք քաղաքական առնականության խնդիր ունեք»,-չհանգստացավ Կարեն Ավագյանը: «Այսինքն, դուք մաչո եք ձեր ջարդել-փշրելով»,-«հաճոյախոսությունների» թեման փակեց Ստեփան Սաֆարյանը:

