Կնոջ՝ ընտրակաշառքի պահանջը կքննվի ոստիկանությունում

16:30 | Փետրվար 13, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Հրազդանի բաժնում քննություն է ընթանում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ընտրախախտումների մասին երկու հաղորդման կապակցությամբ:

«Ա1+»-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ դրանցից մեկը մեկը ներկայացրել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը եւ վերաբերվում է ընտրակաշառքի փաստին:
Մյուսը ուրիշի անձնագրով ընտրատեղամաս մտած քաղաքացու մասին հաղորդումն է:

«Քննություն է գնում նաեւ ինտերնետում տեղ գտած այլ դեպքերի կապակցությամբ, նաեւ այն կնոջ, որն ընտրատեղամաս մտնելիս պահանջել էր իր ընտրակաշառքը»,-տեղեկացրեց ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100