Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ թիվ 25/21 տեղամասում արձանագրվել է ընտրակաշառքի դեպք:
Այդ տեղամասում քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձն է ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը: Պարոն Մանուկյանը "Ա1+"-ի թղթակցին քիչ առաջ հաղորդեց, որ քաղաքացուն ընտրակաշառք տալու փաստի առիթով կազմում են արձանագրություն, հետագայում ընթացք տալու նպատակով;

