Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբից "Ա1+"-ին տեղեկացրին, որ այսօր՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությանը մասնակցել են Երեւանում փաստացի բնակվող եւ գործադիր մարմիններում պաշտոն ու այլ աշխատանք ունեցող քաղաքացիներ; Ըստ "Ա1+"-ի աղբյուրի, նրանց Հրազդան են բերել նախարարների հրահանգով՝ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի օգտին քվեարկելու նպատակով; Արամ Դանիելյանի կողմնակիցները հերքում են այս տեղեկությունը;
Տեղեկացնենք, որ երեկ՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության նախօրեին, մարզ էր ժամանել անձամբ Սերժ Սարգսյանը, որը կանգ էր առել Ծաղկաձորում; "Ա1+"-ի աղբյուրը հավաստիացնում է, որ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպել է քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը; Հանդիպման ընթացքում քննարկել են քաղաքապետի ընտրությանն առնչվող հարցեր;
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանն այսօր "Ա1+"-ին հայտնել էր, որ իր հաղթանակը նվիրելու է Սերժ Սարգսյանին;
Արամ Դանիելյանի մրցակիցը՝ ընդդիմադիր եւ Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը "Ա1+"-ին հայտնեց, որ ընտրությունների ելքի մասին կանխատեսումներ չի անի; Նշեց միայն, որ արդար եւ թափանցիկ ընտրության պարագայում կընտրվի այն թեկնածուն, որին վստահում է Հրազդանի բնակչությունը, այն բնակչությունը, որն անկաշառ է;

