Սյունիքի մարզի Վարդավանք և Արծվանիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների խոսքերով կեսօրվա ժամերին ընտրողները ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում:Առավոտյան մեկ երկու հոգի են ընդամենը մասնակցել ընտրությանը:Արծվանիկում 433 ընտրողներից ժամը 16-ի դրությամբ 222-ն է կատարել իր ընտրությունը: Արծվանիկի ՏԸՀ-ի նախագահ Աննա Սահակյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց որ մինչ այժմ որևէ խախտում կամ բողոք չեն արձանագրել:Իսկ Վարդավանքում 76 ընտրողից 38-ն է առայժմ այցելել ընտրատեղամաս: ՏԸՀ նախագահ Դավիթ Ղուկասյանը նշեց, որ գյուղի գերակշռող մասը տարեցներ են և երկու հոգի ընտրության եկել է միջնորդի օգնությամբ:Այստեղ նույնպես խախտումներ չեն եղել:

