Այսօր ժամը 16.40-ի դրությամբ Հրազդանի քաղաքապետի ընտրություննրին մասնակցել են 14.724 մարդ: Ընտրողների թիվը կազմում է 43.874 մարդ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողվի նախագահ Արմեն Բադալյանը "Ա1+"-ին տեղեկացրեց, որ բոլոր 27 ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին` 8.00-ին. "Մինչ այս պահը որեւէ գրավոր բողոք ԸԸՀ-ն չի ստացել: Եղել են անճշտություններ կապված ընտրացուցակների հետ, բայց դրանք շատ արագ կարգավորվել են": Պարոն Դանիելյանը համոզված է, որ այսօր Հրազդանի քաղաքապետի ընտրություններն կընթանան առանց որեւէ լուրջ խախտումների եւ բախումների. "Հաստատ նորմալ կանցնի":
Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այսօր շրջելով մի շարք տեղամասերում,կարողացել է խախտումներ կանխել. "Այսօր ընտրելու էր եկել ժամկետային մի զինծառայող, սակայն գործող օրենսդրության համաձայն` նա իրավունք չուներ մասնակցելու ընտրություննեռրին: ՏԻՄ ընտրություններին զինծառայողը չի կարող մասնակցել, եթե նա նույնիսկ արձակուրդում է: Ընտրական հանձնաժողովի նախագահին օրենսդրության համապատասխան կետը ցույց տալուց հետո, խախտումը կանխվեց":
Իսկ թիվ մեկ խնդիրն, ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ ընտրողների անձնագրերում չի դրվում դրոշմակնիք, որը 24 ժամ հետո վերանում է. "Այս խախտումը տեղի է ունենում գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիեյանի պատճառով, քանի որ նրա լիազոր ներկայացուցիչը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժող եւ նշել, որ դրոշմակնիքներ անձնագրերում պետք է դնել առաջիկա համապետական ընտրություններից հետո միայն",- ասաց Սաքունցը, նշելով, որ սա խախտում է արդեն;

