"Ժառանգությունը" պաշտպանում է Սասուն Միքայելյանին

21:22 | Փետրվար 12, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

"Հրազդանի ընտրությունը պետք է լինի Հանրապետությունում փոփոխությունների մեկնարկի սկիզբը; Որպես ընդդիմադիր ուժ, "Ժառանգությունը" պաշտպանում է Սասուն Միքայելյանի թեկնածությունը" եւ վստահ է, որ արդար ընտրության պարագայում Հայաստանում նոր իրավիճակ կստեղծվի",- "Ա1+"-ին հայտնեց Ժառանգություն" կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը; Նա ձեռնպահ մնաց կանխատեսումներից, նշեց միայն, որ հույս ունի, որ գոնե մեկ անգամ արդարությունը կհաղթի;

Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի ընտրություն է; Քաղաքապետի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ) եւ նախկին քաղաքապետ, ընդդիմադիր ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը;

"Ժառանգություն" կուսակցությունից այսօր Հրազդանում էին Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը; Ընտրություններում նրանք հանդես են գալիս Սասուն Միքայելյանի վստահված անձի կարգավիճակով;

 

Share |
Rambler's Top100