Արմավիրի մարզի Արշալույս գյուղի այն բնակիչները, որոնց անունները չկան ընտրացուցակներում, հայտնվել են մեկ այլ փաստի առաջ; Նրանք չեն կարողանում նաեւ գյուղապետարանում համապատսխան տեղեկանքը կնքել` համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցելու համար; Այդ մասին ահազանգում են Արշալույսից` ասելով, որ դեպքի մասին տեղեկացրել են նաեւ ԿԸՀ-ին:
Պատճառն այն է, որ տեղեկանք կնքողը` գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Շահգելդյանը, միաժամանակ թեկնածուներից մեկի ` Զարզանդ Գրիգորյանի վստահված անձն է եւ զբաղված է իր թեկնածուի շահերի պաշտպանությամբ;
Հիշեցնենք, որ այստեղ գյուղապետի աթոռի համար պայքարոում են Զարզանդ Գրիգորյանը եւ Գրիգոր Գրիգորյանը` գործող եւ նախկին համայնքապետերը;
Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետի ընտրություններում արդեն իսկ որոշակի արտառոց փաստեր են արձանագրվել: Նախ` ոստիկանությունն առավոտվանից դրված է գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Զարզանդ Գրիգորյանի տրամադրության տակ: Նա է հրահանգավորում ոստիկաններին` որտեղ կանգնեն, ինչ անեն:
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ ընտրական ողջ գործընթացին ակտիվորեն մասնակցել է ոչ միայն Զարզանդ Գրիգորյանի պատգամավոր եղբայր Հրանտ Գրիգորյանը, այլեւ մյուս եղբայրը` Արթուր Գրիգորյանը, որը կորպուսի հրամանատարի տեղակալ է եւ պետք է որ Տավուշում լիներ:

