Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցների շրջանում տարածել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նոր նախագիծ, որը հակամարտող կողմերին առաջարկում է դադարեցնել բռնությունը, իսկ երկրի նախագահին՝ հրաժարական տալ։
Ըստ BBC-ի` բանաձեւի տեքստը շատ նման է այն նախագծին, որը մեկ շաբաթ առաջ դրվել էր քվեարկության ՄԱԿ-ի ԳԱ-ում, եւ որը տապալվեց Ռուսաստանի եւ Չինաստանի վետոյի արդյունքում։
Իսկ արյունահեղությունը Սիրիայում շարունակվում է։ Հակակառավարական ցույցերի մեկարկից ՝ այսինքն 11 ամսվա ընթացքում, ըստ իրավապաշտպանների, այստեղ 7000-ից ավելի մարդ է սպանվել։

