Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորներն Ստեփանավանում և Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության և ակտիվի հասարակական զանգվածին: Այս մասին հայտնում է ՀՀԿ մամլո ծառայությունը։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումը.«Մեր նախընտրական ծրագիրը պատասխանելու է այն հարցին, թե ինչ ենք կատարել, ինչ արդյունքներ ունենք և ինչն ենք փոխելու այս կամ այն ոլորտում: ՀՀԿ-ն լինելով պահպանողական` իր ծրագիրը մշակել է առաջնորդվելով այն սկզբունքով, որով պետությունը պարտավորություն է ստանձնում իր քաղաքացիների համար ստեղծելու բարենպաստ պայմաններ և միջավայր, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց կարողությունները»
Տիգրան Սարգսյանի խոսքով` 2012-2017 թվականներին կուսակցության ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն. առաջիկա տարիների ընթացքում պետք է ստեղծվեն այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքացին զգա, որ իր կյանքը բարելավվում է, զգա որ պետությունը լուրջ հնարավորություններ է ստեղծում իր համար:
«Այդ տեսակետից մեր ծրագրում նոր արդյունաբերական քաղաքականությամբ պարտավոր ենք ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: Սա մեր գերակայությունն է լինելու: Նոր տնտեսական քաղաքականությունը հիմնված է արդյունաբերության մեջ պետություն և մասնավոր հատված համակարոգրածկցությամբ տարբեր ճյուղերով ներդրումային ծրագրերի իրականացումը: Մեր գերակա երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, որտեղ ևս արմապատական փոփոխություններ են առաջարկվում: Այս ոլորտում պետությունն իր ջանքերը պետք է ուղղի նրան, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծվեն գյուղացուն իր արտադրանքը նորմալ գներով իրացնելու հնարավորություն տալու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ նախընտրական ծրագրի երրորդ ուղղությամբ նվազագույնի բարեփոխումներ կիրականացվեն հարկային և մաքսային ոլորտներում, որոնցով նվազագույնի կհասցվի հարկատու և հարկվճարող շփումները: ՊԵԿ-ն անհանգստացնելու է միայն ռիսկային դաշտում գտնվող տնտեսվարողներին, իսկ հարկերի հավաքագրչման դաշտը դառնալու է օբյեկտիվ, հարկային հաշվետվությունները տնտեսվարողները ներկայացնելու են էլեկտրոնային եղանակով: «Կիրականացվեն հստակ քայլեր աղքատություն ծնող երևույթների կանխարգելման նպատակով: Մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար կրթությունը կդառնա հասանելի` պետության կողմից սուբսիդավորման միջոցով: Բացի այդ, զինված ուժերում կներդրվի «Մասնագիտական կողմնորոշում զինծառայողին» ծրագիրը: «Պետությունը ոչ միայն հոգալու էզինծառայողների անվտանգությունը բանակում, այլև նրանց խնդիրները բանակից հետո: Ցանկացած զինծառայողի հետ աշխատելու ենք, որպեսզի նախապատրաստենք նրան ընդունվելու բուհ, այնուհետև սուբսիդավորելու նրա կրթությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Տարածքային համաչափ զարգացումը ևս լինելու է ՀՀԿ-ի թիրախային ծրագրերի թվում` Երևանում գերկենտրոնացվածությունը նվազեցնելու համար: «Բազմաթիվ ֆունկցիաներ պետք է դուրս բերվեն մայրաքաղաքից, որպեսզի մեր տարածքները զարգանան առաջնցիկ տեմպերով և այստեղ ևս ստեղծվեբն կյանքի բարենպաստ պայմաններ:
Վարչապետը և նախարարները պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին և լսել նրանց ծրագրային առաջարկությունները, որոնք կուսակցության նախընտրական ծրագրի հիմք են հանդիսանալու:
Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած շուրջ 100 վանաձորցիների անձամբ է հանձնել է կուսակցական անդամատոմսեր:

