Ե՞րբ պատրաստ կլինի ՀԱԿ-ի ցուցակը

16:30 | Փետրվար 11, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր հնարավոր միջոցներով ՀԱԿ-ը պատրաստվում է փետրվարի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին: «Ինչպես միշտ տեղական կառույցներին տրվել են անհրաժեշտ քարոզչական նյութեր հանրությանը հանրահավաքին իրազեկելու համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Իսկ արդյո՞ք մինչեւ հունվարի 17-ը պատրաստ կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը, թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով. «Ա1+»-ի հարցին՝ Արման Մուսինյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցին չշտապենք պատասխանել: Այդ հարցով ՀԱԿ-ում աշխատանքներ են իրականացվում»:

Իսկ որքանով ընդդիմադիր դաշտին կհաջողվի համագործակցել ինչպես առաջիկա խորհրդարանի, այնպես էլ վաղվա ՏԻՄ ընտրություններում՝ հնարավոր կեղծիքները կանխելու համար: «ՀԱԿ-ն իր ջանքերը ուղղելու է, որպեսզի վաղվա Հրազդանի քաղաքապետի ընտրություններում բացառվեն ընտրակեղծիքները: Եթե այս հարցում կլինեն համախոհներ, ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել նրանց հետ»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100