Բրյուսելում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, որին մասնակցում են նաեւ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:
Այսօր կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել Օրինաց երկիր, Հայաստանի Հանրապետական և Ժառանգություն կուսակցությունների` Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամագրվելու դիմումը: Հայաստանյան երեք կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համատեղ հռչակագիր, որում հաստատել են իրենց պատրաստակամությունը հավատարիմ մնալու եվրոպական ժողովրդավարական արժեքներին` Հայաստանի քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի բարեփոխման և զարգացման ընթացքում:

