Օրինագծերի քվեարկությունն այսօր հունից հանել էր «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանին։
Նա վստահ էր,որ ԱԺ նիստերի դահլիճում 67 պատգամավոր չկա, ինչպես ցույց է տալիս քվեարկության պատկերը։
«Ստացվում է այստեղ երկու գլխանի մարդիկ կան»,-նշեց պատգամավորը եւ ավելացրեց, թե օրինակ՝ ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը քվեարկում է նաեւ բացակա գործընկերոջ փոխարեն:
«Ես համարում եմ, որ մեր դահլիճում կան զրո գլխանի մարդիկ, ովքեր դահլիճում նստած` չեն քվեարկում»,- վիրավորված հակադարձեց Արեգ Ղուկասյանը։

