«Դատական իշխանությանը ոչինչ չի սպառնա»

13:26 | Փետրվար 09, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակն, ըստ արդարադատության նախարարի, արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել բացառապես այն դեպքերում, երբ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ուժերն ի վիճակի չեն պահպանել սահմանադրական կարգը։

«Ինչ-որ մեկն ուզում է միապետություն հաստատել, ինչ-որ մեկն ուզում է իշխանությունը զավթել, ինչ-որ մեկը ցանկանում է ընդհանրապես ինքնիշխանությունը Հայաստանի վերացնել»,- այսօր Ազգային ժողովին օրինագիծն այսպես բացատրեց նախարար Թովմասյանը։

Հրայր Թովմասյանն ուզում է տեսնել այն պատգամավորին, որոնց կարծիքով այս օրինագծով բանակը ներքաշվելու է քաղաքական գործընթացների մեջ։ Նախարարը բոլորին հանգստացնում է՝ արտակարգ դրության օրինագիծը դատական իշխանության անկախության վրա չի ազդի. «Սահմանադրական կարգն է, որի պահպանման համար այս ուժերը կարող են օգտագործվել։

Նախարարն ասում է, որ արտակարգ դրության օրերին բանակն առաջնորդվելու է ներքին զորքերի կանոնակարգով ու շեշտում, որ ինքը դա առաջին անգամ չի ասում պատգամավորներին. «Որպես բանակ հանդես չի գալու»։

Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նախարարին հիշեցնում է՝ օրինագծի հետ ծանոթացել է նախարարի ելույթի ժամանակ, օրինագիծը տեսնելու այլ հնարավորություն չի ունեցել։

Խնդրում եմ, երբեւեիցե չբերել քննարկման նույն պահին, երբ որ այսպես կարեւորագույն օրենքը մենք տեղում պետք է ծանոթանանք եւ տեղում արձագանքենք»,- խնդրեց ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։

Նա կոչ է անում օրենքում ավելացնել՝ «Արտակարգ դրության ռեժիմը չտարածել դատական իշխանության եւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վրա»։ Հրայր Թովմասյանը տիկին Ալավերդյանին խոստացավ, որ դատական իշխանությանը ոչինչ չի սպառնա։

Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

 

Share |
Rambler's Top100