«Պետք է օրինականացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Այդ օրենքը պետք է ընդունեին մի քանի տարի առաջ: Կա Սահմանադրություն, որտեղ հստակ գրված է, որ պետք է լինի օրենք արտակարգ իրավիճակների հետ կապված, ափսոս, որ շուտ չենք ընդունել»,-նշեց պատգամավորը:
Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհանիսյանին վրդովեցրեց Հակոբ Հակոբյանի հայտարարությունը:
«Օրենքը չէիք ընդունել, բայց մարտի մեկին բանակը հանեցիք՝ Խախտեցիք Սահմանադրությունը։ Աշխարհում այդպիսի բան չկա, որ երկրի ներքին խնդիրների լուծման համար իշխանությունը որոշի բանակ մտցնել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հակոբ Հակոբյանի պատասխանը արձագանքեց. «Եթե օրենքը լիներ, ամեն ինչ կլիներ օրինական»:
Բանախոսներն անդրադարձան նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Պարոն Հովհհանիսյանի կարծիքով. «Եթե նորից փորձեն կեղծել ընտրությունները, ես կարծում եմ, այս անգամ հասարակությունը խորը ընդվզում կապրի»։
ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության սխալ քաղաքականության պատճառով արտագաղթողների թիվը գնալով ավելանում է:
«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, դուք այս սկզբունքով եք աշխատում, չի կարելի»,- բանախոսին կշտամբեց ընդդիմադիրը եւ նշեց, որ ժողովուրդը ՀՀԿ-ին չի սիրում:
«Ժողովուրդը, շատ կներեք, ուրիշ բան է անում»,- արձագանքեց Հովհաննես Հովհաննիսյանը:

