Ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչներն այսօր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գրասենյակ են ներկայացրել այն մարդկանց ցուցակը, ովքեր ըստ իրենց քաղբանտարկյալներ են եւ պետք է ազատ արձակվեն:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ցուցակում 39 հոգի են, այդ թվում՝ Միխայիլ Խոդորկովսկին, Պլատոն Լեբեդեւը, «Դրուգայա Ռոսիա» կուսակցության ակտիվիստ Թաիսիա Օսիպովան:

