Սարկոզին զանգելու է Մեդվեդևին

18:43 | Փետրվար 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

«Ես այսօր Սիրիայի հարցով կզանգեմ նախագահ Մեդվեդևին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թույլտվությամբ կխոսեմ նրա հետ՝ բոլորիս անունից»,- Մերկել- Սարկոզի համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքերով, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ նույն թեմայի շուրջ այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Պիոնը:

Նիկոլա Սարկոզին նշել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան գրեթե նույն դիրքորոշումն ունեն սիրիական հարցի շուրջ և մտադիր չեն հաշտվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ստեղծված իրավիճակի հետ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և արաբա-եվրոպական երկրները Սիրիայի իրավիճակը շտկելուն ուղղված խաղաղության բանաձև են ներկայացրել, որին դեմ են հանդես եկել Ռուսաստանն ու Չինաստանը: Նրանք կարծում են որ բանաձևը ընդամենը ռեժիմը փոխելու գործիք է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100