« Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանին ազատ են արձակելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա գտնվում է արդեն երեք օր։
Դատախազությունը որոշել է փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։
Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ լրագրողը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Այսինքն՝ բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Հայկ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՝ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:Որոշման պատճենն ուղարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին։
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, որոնք հավաքված էին Կենտրոնի դատարանի մոտ, այս պահին շարժվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ։

