«Եթե ընդունենք անգամ, որ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանի՝ ոստիկանության տեսանյութում հնչեցրածը ծայրից ծայր ճիշտ է, ապա դրա համար լրագրող Հայկ Գեւորգյանը սոսկ պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության»; Քիչ առաջ ավարտված մամլո ասուլիսում ասաց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը;
Հայտարարելով, որ ոստիկանությունը աղավաղել է նախորդ իր ասուլիսում ասածը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ եւ ընդհանրապես Հայկ Գեւորգյանի հետ տեղի ունեցածը սպառնալիք է յուրաքանչյուրի համար մանավանդ նախընտրական շրջանում, երբ կարող են տարբեր զարգացումներ լինել; Ըստ նրա՝ եթե կոռուպցիոն մի դեպքի բացահայտումը նման զարգացում ունեցավ, ինչ կարող է տեղի ունենալ լրագրողների եւ ՀՀ քաղաքացիների հետ՝ ընտրակեղծիքները բացահայտելիս; Սա , ըստ նրա, նաեւ մարտիմեկյան ողբերգության կրկնության սպառնալիք է:
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայկ Գեւորգյանի հիմնական մեղքն այն է, որ նա թույլ չի տվել «իր վրա գործ սարքել»; Այսինքն՝ թույլ չտալը «անբարոյականություն է ըստ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի»:
Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսում ներկայացրեց նաեւ իրենց ձայնագրությունը տուժող Աշոտ Ֆրանգուլյանի հետ՝ ցույց տալու համար, որ ոստիկանությունը աղավաղել է դեպքը թերեւս միտումնավոր;
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է հունվարի 13-ին վրաերթ կատարելու եւ տուժողին անօգնական վիճակում թողնելու մեղադրանքով; Այս ընթացքում Հայկ Գեւորգյանը մի քանի քննադատական հոդվածներ է տպագրել ոստիկանապետի մասին;
Նիկոլ Փաշինյանի հայտարարության տեսագրությունը դիտեք այստեղ.

