ՌԴ մայրաքաղաքում մեկնարկեց երթը

13:39 | Փետրվար 04, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի ժամանակով 12.00-ին միաժամանակ մեկնարկեցին 4 ակցիաներ, ընդիմության «Հանուն արդար ընտրությունների» մասնակիցների երթը, Պուտինի կողմնակիցների՝ «Մենք կորցնելու բան ունենք» ցույցը, ինչպես նաև Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության և «Յաբլոկո»-ի հավաքները։

Ամենամարդաշատը, ըստ «Նյուզռու»-ի ընդդիմության և իշխանամետների երթն է լինելու։

Քաղաքապետարանը երկու ճամբարների հնարավոր բախումը կանխելու համար նրանց միմյանցից բավական հեռու տարածքներ է տրամադրել։

Ընդիմության երթը սկսվել է «Բոլշայա Յակիմանկա» պողոտայից եւ ավարտվելու է «Բոլոտնիում», իսկ Պուտինի կողմնակիցներն իրենց ակցիան կանցկացնեն «Պոկլոննայա գորա»-յում։

Ընդիմության երթին միացել է նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը, որն այսօր հայտարարել է, թե որոշակի նախապայմաններից հետո ինքը պատրաստ է դառնալ վարչապետ, եթե նախագահ դառնա Վլադիմիր Պուտինը։

Ոպեսզի «ապագա վարչապետը» չսառչի՝ ընդիմության ներկայացուցիչները նրան բրդյա շարֆ են նվիրել։

Երթն ընթանում է արդարության եւ Ռուսաստանում իրավունքի գերակայության հաստատման պահանջով հագեցած պաստառներով, դրոշներով և սպիտակ փուչիկներով։

Ովքեր ցանկություն են հայտնում միանալ ընդիմության երթին, նախապես ենթարկում են մետաղորսիչ սարքի զննությանը։ Այս պահին սարքի մոտ մեծ հերթ է գոյացել,- տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Ի դեպ, մետաղորսիչ սարքը հայտնաբերել է տաք թեյով լի բազմաթիվ թերմոսներ։

Ջերմաչափն այս պահին ցույց է տալիս -19 աստիճան։

Պուտինի կողմնակիցների հավաքը էապես տարբերվում է ընդիմադիրներից։ Այստեղ ելույթներ են ունենում ռուսական շոու-բիզնեսի աստղերը։

Քիչ առաջ ավարտվեց «Դիսկոտեկա Ավարիա» խմբի ելույթը, որից հետո ելույթ ունեցավ քաղաքագետ Սերգել Կուրղինյանը։

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունել է իր կողմնակիցներին, կոչ անելով հանդես գալ «նարնջագույն հեղափոխության դեմ»։

«Պուշկինսկի»-ում Ժիրինովսկու հանրահավաքը տեւել է ընդամենը 25 րոպե։ Ըստ «Լենտա ռու»-ի՝ «Ժիրինովսկին չի ցանկացել ցրտահարել իր համախոհներին, հայհոյել է և նրանց տուն ուղարկել»։

Իսկ ահա «Յաբլոկո»-ն չի շտապում տուն ուղարկել ակցիայի մասնակիցներին՝ անարխիստներին, կոմունիստներին և կուսակցության հիմնական անդամներին։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100