ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ընդիմության «Հանուն արդար ընտրությունների»-ի երթին և հանրահավաքին մասնակցել են 14,5 հազար քաղաքացիներ, իսկ «Մենք կորցնելու բան ունենք» իշխանամետների ցույցին՝ 56 հազար հոգի։
«Նովայա գազետա»-ն դժգոհել է ՆԳՆ ներկայացրած թվերից, հավաստիացնելով, որ ընդիմության ակցիային մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ։
Թերթի թղթակիցն այդ թիվը հիմնավորում է մետաղորսիչ սարքի արձանագրած թվով։ Սարքի «թրի տակով» այսօր անցել է 40 հազար մարդ, ընդդիմության հանրահավաքին ու երթին մասնակցելու համար։
ՌԴ ՆԳՆ-ը հաղորդել է, որ բողոքի ցույցերն առանք սադրանքների չեն անցել։ «Յակիմանկա»-յով ընթացող երթի ժամանակ, ըստ «Ինտերֆաքս»-ի, ընդիմադիրների շարքերում ինչ որ անհայտ մարդիկ նետել են ծխե պարկուճներ ու վառել ջահեր։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանությունը բոլորովին ուշադրություն չի դարձրել նրանց վրա։
Իսկ ահա РИА «Новости»-ին հակառակն է գրում, թե. ոստիկանությունը բերման է ենթարկել ծխե պարկուճներ կիրառողներին։
«Նրանք մտադրվել էին սադրիչ գործողություններ կատարել երթի ժամանակ»,- գրված է ՌԴ ՆԳՆ հայտարարության տեքստում։
Բացի այդ, իրավապահ մարմինները բերման են ենթարկել մի խումբ սոցիալիստների, որոնք խռնվելով ընդիմության շարքերում, մարդկանց բաժանել են «Հանուն արդար ընտրությունների, հանուն Պուտինի» կարգախոսով թռուցիկներ։
Ժամանակից շուտ է ավարտվել Լիբերալ դեմոկրատների և «Յաբլոկո»-ի հանրահավաքները։ Ակցիայի ժամանակ որևէ միջադեպ այստեղ տեղի չի ունեցել։
Թերևս «ամենապատկերավոր» հանրահավաքը եղել է Պուտինի կողմնակիցներինը։ Այն գրեթե շոուի է վերածվել՝ էստրադային աստղերի համերգ, ուտելիքներով և խմելիքներով լեցուն վրաններ։ Մարդիկ այստեղ ոչ միայն դիմացել են սառնամանիքին, այլև կերել, խմել ու լսել են երաժշտություն։
Հաջորդ անգամ հանրահավաքներ կլինեն փետրվարի 25-ին։

