«Այն, որ Հայկ Գեւորգյանը պետք է ազատ արձակվի, կարծում եմ, առհասարակ քննարկման առարկա չէ: Վստահ եմ, որ նա ոչ մի տեղ չի փախչելու, եւ իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու համար բոլորովին անհրաժեշտ չէ պահել նրան ճաղերի ետեւում: Մանավանդ ընտրություններից 3 ամիս առաջ: Մանավանդ ժամանակից աշխարհում, երբ մարդիկ հիմնականում կարդում են միայն վերնագրերը: Իսկ դրանցում գրված է «Հայաստանում կալանավորվել է ընդդիմադիր լրագրող»,- գրել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը։
Գործակալության կայքում նա անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորմանը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը։

