Երկուշաբթի պարզ կդառնա լրագրողի խափանման միջոցը

20:28 | Փետրվար 03, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Հայկ Գեւորգյանի  հետագա խափանման միջոցը կորոշվի եռօրյա ժամկետում՝ դատարանի որոշմամբ։
Մինչ այդ նա կալանավորված կմնա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի  պետ Արսեն Այվազյանը։


Ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ նա մանրամասներ չհրապարակեց այսօր կալանավորված լրագրողի գործի հետ կապված, չպատասխանեց լրագրողների հարցերին՝ խորհուրդ տալով բավարարվել իր ելույթով եւ ոստիկանության հաղորդագրությամբ։ Սակայն վստահեցրեց, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում։


«Եղել է հիմնավոր կասկած, որ Հայկ Գեւորգյանը առնչվում է այդ հանցագործությանը»,- լրագրողի կալանավորման փաստը պարզաբանեց ոստիկանության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայկ Գեւորգյանը մեղադրվում է վրաերթ կատարելու մեջ։

Share |
Rambler's Top100