Հայ ազգային կոնգրեսն այսօր քաղխորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ա1+»-ին հայտնեց, որ քննարկում է ծավալվել ԱԺ ընտություններում մասնակցության ձեւաչափի շուրջ ։
«Կարեւոր որոշումներ են ընդունվել, համաձայնեցվել է հայտարարություն, որ կներկայացվի հանրությանը հունվարի 30-ին»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։
Նա ավելացրեց, որ քննարկվել է նաեւ դաշինքի ձեւավորման հարցը, հստակեցվել են տարբեր կազմակերպչական հարցեր։ Փակագծերն ավելի բացել նա մինչեւ հունվարի 30-ը չցանկացավ։

