Այսօր ժամը 15.00-ին, ԱԳՆ-ի մոտ նախատեսված բողոքի ակցիան չկայացավ:
Տարածված հաղորդագրության համաձայն «Մենք դեմ ենք թուրքական զորքերի մուտքին Հայաստան» նախաձեռնությունը ԱԳՆ-ից մոտից պետք է բողոքի երթով պտույտ կատարեր եւ Կառավարությանը նամակ հանձներ: «Երթը կազմակերպվում է ՀՀ ում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում մեզ կոտորող պետության` Թուրքիայի զորամիավորումների մուտքի դեմ»,- նշված է տարածված հաղորդագրությանը մեջ:
Իսկ ովքե՞ր են «Մենք դեմ ենք թուրքական զորքերի մուտքին Հայաստան» նախաձեռնության անդամներն այսօր «Ա1+»-ին, ինչպես նաեւ ԱԳՆ-ի մոտ նրանց սպասող երեք ոստիկաններին չհաջողվեց տեսնել: 30 րոպե սպասելուց հետ մեր նկարահանող խումբը, ինչպես իրենց ծառայություն իրականացնող ոստիկանները հեռացան:

