Ադրբեջանցիները` հօգուտ հայերի՞

18:30 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողով ադրբեջանցիների ներկայացրած բանաձեւում կան հայանպաստ տարրեր: Համոզված են Միջազգային իրավունքի հայ մասնագետներ Տիգրան Նահապետյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի ԳՎ-ում սեպտեմբերի 9-ին քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավագետները նշեցին, որ ադրբեջանական բանաձեւում հայանպաստ տարր համարում են փաստը, որ փաստաթղթում խոսվում է ժնեւյան կոնվենցիայի մասին, որի հիմքում ազգերի ինքնորոշման իրավունքն է:
Հայ իրավագետները վստահեցրին, որ ՄԱԿ-ի բանաձեւերը իրավական ուժ չունեն, վկայակոչելով մինչ այդ կառույցում ընդունված երեք ադրբեջանական բանաձեւերը:

«Այս բանաձեւի միակ, ազդեցությունը կլինի այն, որ քաղաքական առումով կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա: Մյուս առումներով այն թե բովանդակությամբ, թեւ ձեւով բավականին տկար է»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Միջազգային իրավունքի փորձագետները նաեւ բացառեցին բանաձեւի` ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվելու տարբերակը, անկախ այն բանից, որ հիմա ՄԱԿ-ի ԱԽ-ն ղեկավարում է Թուրքիան:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ղեկավար դառնալով` Թուրքիայի լիազորությունները չեն աճում:Այդ երկիրը շարունակելու է մնալ կառույցի ոչ մշտական անդամ: Միգուցե առավելություն լինի ինչ-ինչ ընթացակարգային հարցերում, սակայն ԱԽ-ն չի խառնվի ղարաբաղյան կարգավորմանը, քանի որ հենց ԵԱՀԿ ՄԽ-ն բազմիցս հայտարարել է դրանում իր միակ դերակատարության մասին»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը:


Բանախոսները համոզված են, որ առավելագույնը , ուր կարող է հասնել ադրբեջանական բանաձեւը, դա ՄԱԿ-ի լավագույն ցանկությունների պահարանն է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100