Գասպարին կկանգնի եւս մեկ շաբաթ

14:25 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2008 թ-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ամեն օր ժամը 20.00-ից Ազատության հրապարակում է: Անազատության դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի լուսանկարը ձեռքին` Վարդգես Գասպարին մի քանի ժամ լուռ կանգնում է:

ՙՔաղաքական բանտարկյալի խնդիրը այն է, որ նրան ազատազրկելով սահմանափակում են նրա գաղափարները տարածելու իրավունքը: Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես չի կարող այստեղ լինել, այդ պատճառով ես եմ իրականացնում եմ այն, ինչ կցանկանար անել նա Ազատության հրապարակում: Քիչ քիչ պետք ա հաշտվեն այն մտքի հետ, որ մենք մեր կարծիքը հայտնելու իրավունք ունենք՚,-ասաց նա:

Թեեւ Գասպարին արդեն մի քանի ամիս է Ազատության հրապարակում մեն-մենակ բողոքի ակցիաներ է անցկացնում, սակայն ոստիկանները նրա ներկայության հետ չեն կարողանում հաշտվել: Գասպարիի խոսքերով` նա ի վիճակի է դիմակայել ոստիկանների սադրանքներին` հանուն ազատ արտահայտվելու իր իրավունքի:

ՙՄայիսի վերջերին, երբ մենք փորձեցինք ավելի մեծ խմբերով գալ, ոստիկանությունը կարողացավ սադրիչ գործողություններով մեր հավաքը ցրել:
Սա իմ ամենատարրական իրավունքն է: Ես իրավունք ունեմ այստեղ գալ զբոսնել, ցույց անել, իմ բողոքը հայտնել՚,-ասաց նա:

Իր բողոքի ակցիաներն Ազատության հրապարակում Գասպարին մտադիր է շարունակել եւս մեկ շաբաթ, որից հետո իր պայքարը պատրաստվում է իրականացնել այլ միջոցներով, որի մասին այսօր նպատակահարմար չի գտնում խոսել:

Share |
Արխիվ
Rambler's Top100