Ո՞վ ում ռազմավարական գործընկերն է

12:17 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է «Գյուլիստան» Պալատում: Ընդունելության ընթացում երկու երկրների նախագահները հանդես են եկել ելույթներով: Ինչպես Երեւանում Մեդվեդեւը Հայաստանին անվանեց իր ռազմավարական գործընկերը, այնպես էլ Բաքվում` Ադրբեջանին:

Մեդվեդեւը նաեւ նշել է, որ այն փաստաթղթերը, որոնք կստորագրվեն այցի ընթացքում, ավելի կամրապնդեն բարեկամական հարաբերությունները։ Նշելով,որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցել են տնտեսական ոլորտում, Մեդվեդեւը ընդգծել է, որ անվտանգության հարցերը կարեւոր բաղադրիչ են ժամանակակից աշխարհում։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-21-ը Ռուսաստանի նախագահը պետական այցով Երեւանում էր, եւ այդ այցի շրջանակներում կնքվեց հինգ պայմանագիր, որոնցից ամենակարեւորը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին էր։
Երեկոյան ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները հանդես կգան համատեղ ասուլիսով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100