ՀԱԿ –ը դեմ է ԼՂՀ ճանաչմանը

15:47 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երկու տարի ու կես տարի է լսում եմ, թե հիմա ակտիվանալու է Ռոբերտ Քոչարյանը` ստեղծելով նոր երրորդ ուժ, սակայն ինչի՞ չի ստեղծվում»,-այսօր ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը :

Սակայն, այնուամենայնիվ, ավելացնում է, որ եթե ստեղծվելու է նոր ակտիվ ուժ, որը նրանց օգնելու է իրենց պայքարում, ապա իրենք դեմ չեն լինի ողջունելու: Իսկ եթե այն իրականում փորձելու է շեղել այս պայքարը, որպես իշխանության պրոյեկտ, ապա ըստ Զուրաբյանի` պարզ է, որ իրենց քարոզչության կարիքն էլ չի լինի եւ ժողովուրդն անմիջապես կզգա դա:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա ՀԱԿ համակարգողը շարունակում է պնդել, որ իրենք այն համարում են ամենակենսական պահանջը ժողովրդի համար:

Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցին` Լեւոն Զուրաբյանը նշում է, որ Հայաստանը պետք է ոչ թե ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ պետք է անի այնպիսի քայլեր, որոնք կարող են նպաստել նրա միջազգային ճանաչման գործընթացին:

«Մի՞թե մտքի տիտան պետք է լինել՝ հասկանալու համար, որ եթե այսօր Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դրանով կառաջացնի համաշխարհային ռեակցիա՝ ուղղված Ադրբեջանի ջանքերի օժանդակմանը: Մի՞թե մտքի տիտան պետք է լինել` հասկանալու, որ դա միջազգային հանրությունը կընկալի որպես Հայաստանի կողմից մարտահրավեր եւ, բնականաբար, կտա համապատասխան պատասխան»,-համոզված է ՀԱԿ համակարգողը: Նա նաեւ վստահ է, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար ամենակարեւոր քայլը կլինի միայն Ղարաբաղի բնակեցումն ու շենացումը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100