ՀԱԿ-ը «կնվաճի» Ազատության հրապարակը

13:35 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսը կոնֆլիկտի չի գնա իշխանությունների հետ եւ հանրահավաքը չի անցկացնի Ազատության հրապարակում:

Հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանի հարակից հրապարակում, ինչպես առաջարկել էր Երեւանի քաղաքապետարանը:

Բայց ամեն գնով, ինչպես հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, «վերանվաճվելու է Ազատության հրապարակը»:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակը փակ է ՀԱԿ-ի համար 2008թ մարտի 1-ից հետո:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100