Մեկ պահանջ. «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»

15:54 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատություն», «Ազատություն քաղաքական բանտարկյալներին», «Պատժել մարդասպաններին», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումները ամեն ուրբաթ օր լսվում են Գլխավոր դատախազության շենքի մոտ :

Արդեն 2 տարի է, ինչ նախկին եւ ներկա քաղաքական բանտարկյալների կանայք եւ հարազատները հավաքվում են այստեղ եւ Գլխավոր դատախազությունից պահանջում ազատ արձակել անազատության մեջ գտնվող քաղաքական բանտարկյալներին:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, իրենց ակցիաները արդյունք տվել են, քանի որ մոտ 100 քաղաքական բանտարկյալներից մնացել են մեկ ու կես տասնյակը

Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազություն հանձնած նրանց 100-ից ավելի նամակները մնացել են անպատասխան:

Կանայք ասում են, որ իրենց ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ վերջին քաղաքական բանտարկյալն ազատ արձակվի:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100