Թուրքիան խառնվում է

18:35 | Սեպտեմբեր 01, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան հետեւում է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, Կարս քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն ասել է, որ Անկարան պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի հետ տվյալ հարցի շուրջ:

«Կովկասում կայունությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքների ազատագրման դեպքում: Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում վերջ դրվի հրադադարի խախտումներին»,-ասել է Դավութօղլուն:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100